Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ղրիմի 33-ամյա դատախազ Նատալյա Պոկլոնսկայայի ինտերնետ-ժողովրդականությունը չի զիջում փոպ-աստղերին

Ղրիմի 33-ամյա դատախազ Նատալյա Պոկլոնսկայայի ինտերնետ-ժողովրդականությունը չի զիջում փոպ-աստղերին

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրիմի դատախազ Նատալյա Պոկլոնսկայայի մասին Enjoykin «Nyash Myash» տեսահոլովակը Համացանցում ձեռք Է բերում այնպիսի ժողովրդականություն, որը զուգադրելի Է համաշխարհային աստղերի ժողովրդականության հետ: Հինգ օրում YouTube-ում այս տեսահոլովակի դիտումների քանակը մեկ միլիոնից ավելացել Է մինչեւ հինգ միլիոն յոթ հարյուր հազար, ինչն այն դարձրել Է ամենահանրաճանաչ տեսագրությունը ռուսաստանյան տեսահոլովակների մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսպես, օրինակ՝ եթե համեմատենք համաշխարհային հայտնի կատարողների նոր տեսահոլովակները, ապա Լանա Դել Ռեյի «West Coastե տեսահոլովակը, որը զետեղվել Է «Nyash Myash»-ից մեկ օր առաջ, ըստ YouTube-ի տվյալների՝ ապրիլի 21-ին դրությամբ հավաքել Է 7 միլիոն դիտում: Մայամիից ամերիկա-կուբացի ռեպեր, երգիչ եւ երաժշտական պրոդյուսեր Pitbull-ն իր «Wild Wild Loveե տեսահոլովակի նույն այդ 5,7 միլիոն դիտումը հավաքել Է սոսկ երեք շաբաթվա ընթացքում: Ռիհաննայի եւ Էմինեմի «Numbե երգի տեսահոլովակը մեկ ամսում դիտել Է միայն երկու միլիոնից փոքր-ինչ ավելի մարդ:         

33-ամյա Պոկլոնսկայան մարտ ամսին նշանակվել Է Ղրիմի դատախազ, թերակղզի, որը հայտարարել Է իր անկախության մասին եւ բնակիչների հանրաքվեի արդյունքներով մտել Ռուսաստանի կազմ:   

Պոկլոնսկայան նվագում Է դաշնամուր, սիրում Է նկարել: Ամուսնալուծված Է, դաստիարակում Է դստերը: Նշանակումից հետո բառացիորեն մի քանի օրում քնքուշ կապուտաչյա շիկահեր կինը դարձել Է Ճապոնիայի սոցիալական ցանցերի աստղը, որտեղ հայտնվել են նրա բազմաթիվ գծանկար-դիմանկարները: Այնուհետեւ նրա նկատմամբ սկսել են հետաքրքրություն հանդես բերել նաեւ այլ երկրների ինտերնետ-օգտատերերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]