Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքերը պետք է դատապարտեն հայերի հանդեպ իրենց նախնիների կատարած հանցագործությունները. Վիկտոր Նադեին-Ռաևսկի

Թուրքերը պետք է դատապարտեն հայերի հանդեպ իրենց նախնիների կատարած 
հանցագործությունները. Վիկտոր Նադեին-Ռաևսկի

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքերը պետք է դատապարտեն իրենց նախկիների` հայերի հանդեպ կատարած հանցագործությունները, քանի որ դա է Թուրքիայի, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների ապագան: Այս մասին «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. ցեղապանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» գիտաժողովը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի  նորաբաց գիտաժողովների սրահում ապրիլի 21-ին մեկնարկած գիտաժողովի ժամանակ նշեց Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միջազգային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ներկայացուցիչ Վիկտոր Նադեին-Ռաևսկին, ում կարծիքով` եթե ցեղասպանությունները մարդկության կողմից դատապարտված չեն, նրանք նոր հանցագործությունների համար են ճանապարհ հարթում:

Նրա գնահատմամբ` փաստ է, որ հայերի դեմ հանցագործությունները կատարվել են Օսմանյան Թուրքիայի տարածքում, ինչը հաստատվել  է Օսմանյան ղեկավարության, ինչպես նաև Ստամբուլի դատարանի կողմից. դատավարությունն անցկացվել է 1919 թվականին: «Միջազգային հանրությունը և հասարակական շրջանակները դեռ այն ժամանակ էին վերջակետ դրել այն բանի վրա, թե ով է մեղավոր հայերի ցեղասպանության իրականացման գործում, միչդեռ այդ վերջակետը դրել էին եվրոպացիները, բայց ոչ թուրքերը»,- նկատեց գիտնականը:

Հավաքագրված իրատեսական փաստաթղթերի թիվը վկայում է կատարված ողբերգության իրական մասշտաբների մասին: «Ինչ էլ թուրքերը չասեն բնակչութան և ունեցվածքի ոչնչացման մասին, խոսքը գնում է ավելի քան 2 հազար 500 բնակավայրերի, մոտ 2 հազար 400 եկեղեցիներ, հարյուրավոր հայկական դպրոցների, կազմակերպությունների մասին, որոնց տերերը հանկարծակի կորել են»,- պարզաբանեց բանախոսը` հավելելով, որ առաջին աղմուկը կատարված իրադարձությունների առնչությամբ բարձրացել էր դեռևս 1915-1916 թվականներին:

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միջազգային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ներկայացուցը շեշտեց նաև, որ անհրաժեշտ է, որպեսզի թուրքերը կարողանան քննադատել իրենց նախնիների կատարած հանցագործությունները, քանի որ դա մի օր կփոխի թուրքական ըմբռնումն այդ հանցագործության հանդեպ: «Դա բարոյահոգեբանորեն դժվար է յուրաքանչյուր մարդու համար, բայց դրա միջով անցել են գերմանացիները` դատապարտելով Հոլոքոսը»,- շեշտեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին` նշելով, որ պետք է հույս ունենալ, որ ազգային արիությունը կհաղթի Թուրքիայում:

«Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. Ցեղապանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» գիտաժողովը միավորեց առաջատար մասնագետների Ռուսաստանից, Իտալիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Նորվեգիայից, Հունգարիայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից: Երկօրյա գիտաժողովի շրջանակում անդրադարձ է կատարվելու Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում կազակերպված հայերի զորակոչին. նրանց զինաթափմանը, երիտթուքերի կառավարության կողմից հայ ժողովրդի ցեղասպանությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]