Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Համաշխարհային շուկայում վաճառքի են հանվել օղի եւ ռոմ՝ փոշու տեսքով

Համաշխարհային շուկայում վաճառքի են հանվել օղի եւ ռոմ՝ փոշու տեսքով

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային շուկայում նորույթ է ստացվում՝ օղու, ռոմի եւ այլ ոգելից խմիչքների փոշի: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Լոնդոնի Times թերթը:

«Palcohol  պաշտոնական անվանումը կրող նոր արտադրանքն օրերս ԱՄՆ-ի իշխանություններից, որոնք վերահսկում են երկրի սննդամթերքի շուկան, ստացել Է բոլոր անհրաժեշտ թույլատրագրերը»,-  նշել է հրատարակությունը:      

Մոտ ժամանակներս աշխարհի տարբեր երկրների խանութներում, ինչպես նաեւ առեւտրական ինտերնետ-պորտալների միջոցով կարելի կլինի գնել օղու եւ ռոմի փոշու փաթեթվածքներ: Այդ փոշիներին բավական Է ավելացնել մեկ բաժակ ջուր խմիչք ստանալու համար:  

Palcohol-ի արտադրության տեխնոլոգիան ստեղծել Է ոգելից խմիչքների բնագավառի հայտնի մասնագետ ամերիկացի Մարկ Ֆիլիպսը: Այն տարբերվում Է չոր սպիրտի եւ ալկոհոլի փոշու արտադրության՝ արդեն առկա եղանակներից, որոնք վաճառվում են մի քանի երկրներում, ներառյալ Գերմանիան, Նիդեռլանդները եւ Ճապոնիան:    

Ֆիլիպսի խոսքով՝ Palcohol-ի առանձնահատկություններից մեկն այն Է, որ ալկոհոլային փոշիները կարող են ավելացվել զանազան խոհարարական ճաշատեսակների մեջ եւ «դրանց հաղորդել նոր եւ անսպասելի հնչողություն», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]