1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ադելը բեմ կվերադառնա հոկտեմբերին Լոնդոնում կայանալիք համերգով

Ադելը բեմ կվերադառնա հոկտեմբերին Լոնդոնում կայանալիք համերգով

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի երգչուհի Ադելը, որը ձայնի հետ կապված խնդրի պատճառով 2011 թվականին ընդհատել էր իր կարիերան, բեմ կվերադառնա այս տարվա հոկտեմբերին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով  «Էքսպրես» թերթին:

Հրատարակության տեղեկությունների համաձայն՝ 25-ամյա երգչուհին ծրագրում է վերջին երեք տարվա ընթացքում առաջին համերգը տալ իր հայրենիքում՝ Լոնդոնի Ալբերտ-հոլլում, որտեղ կներկայացնի իր նոր ալբոմը: Նաեւ չի բացառվում, որ Լոնդոնից հետո Grammy-ի եւ «Օսկարի» արժանացած երգչուհին կարող Է ելույթ ունենալ Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում:

Ադելի վերջին մեծ համերգը կայացել Է 2011 թվականի սեպտեմբերի 25-ին Գլազգոյում: Մոտավորապես մեկուկես ամիս անց երգչուհու ելույթները չեղյալ հայտարարվեցին հիվանդության կապակցությամբ: Դրանից հետո վիրահատել են երգչուհու ձայնալարերը:

Ալբոմ «21»-ը, որը թողարկվել Է 2011 թվականի հունվարին, միայն Մեծ Բրիտանիայում տարվա ընթացքում վաճառվել Է ավելի քան 4,2 մլն օրինակով եւ երկու տարի շարունակ գլխավորել Է աշխարհի ամենավաճառվող ալբոմների ցուցակը: 2012 թվականի մայիսին երգչուհին արժանացել Է Billboard Music Awards հեղինակավոր մրցանակին՝ 12 պարգեւ նվաճելով 20 անվանակարգերում:

2013 թվականին Ադելը  Grammy-ի ինը մրցանակիների եւ մեկ «Օսկարի» Է արժանացել բրիտանացի գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող «007. «Սքայֆոլի»-ի կոորդինատները» վերջին ֆիլմի սաունդտրեկի "Skyfall" երգի կատարման համար, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]