1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լրագրող Գրինվալդի «Թաքնվելու տեղ չկա» գիրքը՝ Սնոուդենի մերկացումներով, լույս կտեսնի մայիսին

Լրագրող Գրինվալդի «Թաքնվելու տեղ չկա» գիրքը՝ Սնոուդենի մերկացումներով, լույս կտեսնի մայիսին

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մասին պատմող լրագրող Գլեն Գրինվալդի նոր գիրքը, որի հետ համագործակցում Է լրագրողը, կհրապարակվի մայիսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Guardian թերթը՝ վկայակոչելով հեղինակին:

Գիրքը կվերնագրվի «Թաքնվելու տեղ չկա»: Ծրագրվում Է, որ այն վաճառքի կհանվի մայիսի 13-ին: «Հենց սկզբից ես զգում Էի, որ մի քանի պատմություններ անհրաժեշտ Է պատմել գրքի Էջերում, պատշաճը հատուցել դրանց»,- նշել Է Գրինվալդը:    

Հեղինակը հավելել Է, որ գրքում կներկայացվեն նոր փաստաթղթեր եւ «նոր մերկացումներ»:

Գրինվալդի խոսքով՝ գրքի լույսընծայումը անհետ չի անցնի: «Ես կարծում եմ, որ գրքից նյութերի հրապարակումը, որում կներառվեն Սնոուդենի արխիվից նոր պատմություններ, լուրջ հետեւանքներ կունենա ԱՄՆ-ի համար»,- հայտարարել Է լրագրողը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]