1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մոսկվան, Կիեւը եւ Մինսկը համաձայնեցրել են Ուկրաինայի տարածքով դեպի Ղրիմ գնացքների երթեւեկության գրաֆիկը

Մոսկվան, Կիեւը եւ Մինսկը համաձայնեցրել են Ուկրաինայի տարածքով դեպի Ղրիմ գնացքների երթեւեկության գրաֆիկը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի երկաթուղիների ներկայացուցիչները համաձայնեցրել են Ուկրաինայի տարածքով դեպի Ղրիմ գնացքների երթեւեկության ամառային գրաֆիկը, որը կսկսի գործել հունիսի 1-ից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է «Ռուսաստանի երկաթուղիների» ներկայացուցիչը:

«Համաձայնեցվել են գրաֆիկի 25 գծեր (գնացքների երթեւեկության տեխնոլոգիան՝ մեկնման եւ ժամանման համաձայնեցված ժամանակով – խմբ.) Ջանկոյով 36 հաղորդակցությունների համար. 11՝ ռուսական, 4՝ ղրիմյան, 2՝ բելառուսական, 8՝ ուկրաինական: Լրացուցիչ կհամաձայնեցվի եւս վեց գիծ: Գրաֆիկի եւս յոթ գիծ Արմյանսկով. 5՝ ուկրաինական, 2՝ բելառուսական»,- հաղորդել Է գործակալության զրուցակիցը՝ ամփովելով Ուկրաինայի տարածքով գնացքների երթեւեկության գրաֆիկի համաձայնեցման արդյունքները, որն անցյալ շաբաթ տեղի Է ունեցել Մինսկում:  

«Ռուսաստանի երկաթուղիների» ներկայացուցիչը նշել Է, որ այժմ համաձայնեցված Է Ուկրաինայի տարածքով Ղրիմի հետ հաղորդակցության գրաֆիկը: «Այս շաբաթվա ընթացքում կհամաձայնեցվեն Ուկրաինայի տարածքով բոլոր երթուղիները»,- հավելել Է գործակալության զրուցակիցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]