Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Վերք, որ չի ապաքինվում». Հայոց ցեղասպանությունը վերապրած լիբանանահայությանը կեղեքում է անորոշությունը

«Վերք, որ չի ապաքինվում». Հայոց ցեղասպանությունը վերապրած 
լիբանանահայությանը կեղեքում է անորոշությունը

ԲԵՅՐՈՒԹ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբահայության բռնի տեղահանությունները անհանգստության նոր ալիք են առաջացրել Լիբանանի հայ համայնքում: Բեյրութի կենտրոնում գտնվող Սուրբ Եղիա հայ կաթոլիկ եկեղեցում Սուրբ Զատկին նվիրված պատարագին մասնակցող հայությունն աղոթել է Լիբանանում և տարածաշրջանում խաղաղության հաստատման համար: «Ապագան անորոշ է, ոչ միայն հայերի, այլև Մերձավոր Արևելքի ողջ քրիստոնյա համայնքի համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` National Public Radio ամերիկյան մեդիա կազմակերպությանը նշել է Armenian daily հայկական օրաթերթի գործադիր տնօրեն Շահան Քանդահարյանը: Նրա կարծիքով` դա Մերձավոր Արևելքի իսլամիստ ֆունդամենտալիստների վերելքի պատճառով է:

National Public Radio-ն նշում է, որ սիրիական իսլամիստ ընդդիմադիր խմբերի հզորացմանը զուգահեռ ավելի ու ավելի շատ քրիստոնյաներ են ներքաշվում երեք տարի տևող քաղաքացիական պատերազմում: «Դեկտեմբերին հնագույն Մաալուլա քաղաքի մենաստանից մի խումբ միանձնուհիներ էին առևանգվել, որոնք ազատ արձակցվեին միայն երեք ամիս անց` մարտին: Իսկ հյուսիսային Ռաքքա քաղաքում ջիհադիստական խմբավորումները փետրվարից խիստ սահամանփակումներ են դրել քրիստոնյանների վրա` արգելելով նրանց աղոթել հանրային վայրերում, խփել եկեղեցու կոչնակները:

Քրիստոնյաների նկատմամբ վերաբերմունքը մասամբ կարելի է կապել նրանց և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության հետ հարաբերություններով: Ասադն ինքը պատկանում է ալավի կրոնական փոքրամասնությանը և իր կառավարության ընթացքում պաշտպանության տակ է առել բոլոր փոքրամասնություններին` ձեռք բերելով երկրի քրիստոնյա բնակչության աջակցությունը»,- գրում է National Public Radio-ն:

Սուրբ Զատկի պատարագի ժամանակ Սիրիայի հույն ուղղափառ եկեղեցու պատրիարք Հոնվհաննես Յազիգին հայտարարել է, որ քրիստոնյաները «չեն ենթարկվի և զիջի» ծայրահեղականներին` կոչ անելով վերջ տալ «ահաբեկումներին, տեղահանություններին և ծայրահեղականությանը»: Սակայն Սուրբ Եղիա եկեղեցու քահանա Գրիգոր Գյոքչյանը, գտնում է, որ հայերի դեպքում իրավիճակն այլ է, քանզի հայերը ցեղասպանություն են վերապրել, որը հետք է թողել յուրաքանչյուր հայի վրա: «Այն ազդել է ամեն մի հայի վրա: Ամեն մի հայ ճանաչել է մի զոհի: Այն վերք է, որ չի ապաքինվում», -նշել է նա: Չնայած բոլոր մտահոգություններին` Գյոքչյանը, սակայն, լիահույս է ապագայի նկատմամբ: «Հավանաբար, դա մեր հայկականությունն է: Մեր պատմությունը սովորեցրել է մեզ, որ վատին հաջորդում է լավը: Այլապես մենք չէինք կարող գոյատևել այս դարերի ընթացքում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]