Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պուտինը հրամանագիր Է ստորագրել Ղրիմի թաթարների, հայերի, հույների եւ ուրիշների իրավունքների վերականգնման մասին

Պուտինը հրամանագիր Է ստորագրել Ղրիմի թաթարների, հայերի, հույների եւ ուրիշների իրավունքների վերականգնման մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ղրիմի թաթարների եւ Ղրիմի այլ ժողովուրդների իրավունքների վերականգնման մասին, որոնք տուժել են ռեպրեսիաներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտնել Է ապրիլի 21-ին՝ բացելով Պետխորհրդի նիստը:

«Օգտվելով առիթից՝ կցանկանայի գործընկերներին տեղեկացնել այն մասին, որ ես հրամանագիր եմ ստորագրել Ղրիմի թաթար բնակչության, հայ բնակչության, հույների, գերմանացիների, բոլոր նրանց իրավունքների վերականգնման մասին, ովքեր տուժել են ստալինյան ռեպրեսիաների ժամանակ»,-ասել Է Պուտինը:

Նրա խոսքով՝ այդ հրամանագրում շարադրված են «առանձին տարածքների սոցիալ-տնտեսական բարեկարգմանն ուղղված» միջոցառումները, որոնք վերջին տարիներին եւ նույնիսկ տասնամյակներին փաստորեն լքված Էին եւ «իրավաբանորեն ոչ մի ձեւակերպում չունեին», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]