Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Twitter-ի փոխնախագահն ընդունել է Արցախ այցելելու ԼՂՀ վարչապետի հրավերը. Ադրբեջանում հիստերիայի մեջ են

Twitter-ի փոխնախագահն ընդունել է Արցախ այցելելու ԼՂՀ վարչապետի հրավերը. 
Ադրբեջանում հիստերիայի մեջ են

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter սոցիալական ցանցի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի` Արցախ այցելելու հրավերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թվիթերյան գրառում է կատարել ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը: «Հիասքանչ է: Twitter-ի փոխնախագահն ընդունել է Ղարաբաղի վարչապետի` Արցախ այցելելու հրավերը ԹՈՒՄՈ կատարելիք հաջորդ այցի ընթացքում»,- գրել է Բեգլարյանը:

Ավելի վաղ ԼՂՀ վարչապետը Գրիգորյանին պաշտոնապես հրավիրել էր այցելել Արցախ: Ի պատասխան այս հրավերի` Րաֆֆի Գրիգորյանը գրառում էր կատարել Twitter-ում: Նա նշել էր, որ իր համար մեծ պատիվ է նման հրավերը, սակայն ափսոսանք էր հայտնել, որ արդեն լքել է երկիրը: Այդուհանդերձ նա հայտնել էր, որ կարող են ԼՂՀ այցի մանրամասները քննարկել ԹՈՒՄՈ կատարելիք մյուս այցելության ժամանակ:

Րաֆֆի Գրիգորյանի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու հրավերն ընդունելու տեղեկությունն արդեն շրջանառվում է ադրբեջանական լրատվամիջոցներով: Ադրբեջանական ԶԼՄ-ները ահազանգում են, որ Twitter-ի փոխնախագահը կայցելի «գրավյալ» ադրբեջանական տարածքներ:

Րաֆֆի Գրիգորյանը նախորդ շաբաթ Հայաստանում էր «Թումո»-ում ՏՏ ոլորտի մասնագետների համար ծրագրավորման առաջավոր դասընթաց վարելու նպատակով: Նա հանդիպել է նաեւ ՀՀ Նախագահ Սերժ Սագսյանի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]