Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ԱՄՆ-ում կցուցադրվի «Լռության սպիները» ֆիլմը

Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ԱՄՆ-ում կցուցադրվի «Լռության 
սպիները» ֆիլմը

ՈւՈՐՔԵՍԹԵՐ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուորքեսթեր հանրային գրադարանում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին «Լռության սպիները» վավերագրական ֆիլմ կցուցադրվի: Ֆիլմի հեղինակներն են ճանաչված և վաստակաշատ ֆոտոլրագրող, ռեժիսոր Նուբար Ալեքսանյանը և Էբբի Ալեքսանյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ամերիկյան  «Telegram.com» լրատվական կայքը, ապրիլի 23-ին ցուցադրվելիք «Լռության սպիները» վավերագրական ֆիլմը պատմում է հոր և դստեր մասին, ովքեր հաղթահարել են հարյուրամյա լռության և ժխտման սահմանը` իրենց ընտանեկան ողբերգական անցյալի հետ հաշտվելու համար: Ֆիլմը վեր է հանում ժամանակակից հայերի վրա ցեղասպանության թողած ազդեցությունը և այն ուղիները, որոնց միջոցով մինչ օրս շարունակվում են հայ ժողովրդի դեմ հալածանքները:

Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման ծրագրի շրջանականերում հանդիսատեսին կներկայացվեն  գրքեր և տեսանյութեր գրադարանի` Վարդանի որդիներ և դուստրեր հավաքածուից: Ելույթով հանդես կգա Ուորքեսթերի քաղաքապետ Ջոզեֆ Փեթթին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]