1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայ-թուրքական արձանագրությունների միջոցով աշխարհը տեսավ Թուրքիայի իրական դեմքը. Էդուարդ Շարմազանով

Հայ-թուրքական արձանագրությունների միջոցով աշխարհը տեսավ Թուրքիայի իրական 
դեմքը. Էդուարդ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ թուրքական արձանագրությունները որևէ վնաս չեն հասցրել Հայաստանին, ավելին՝ դրանց միջոցով բոլորը տեսան Թուրքիայի իրական դեմքը: Ապրիլի 21-ին «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. ցեղապանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» միջազգային գիտաժողովից առաջ պատասխանելով լրագրողների հարցին` այս մասին նշեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: «Ազգային ժողովի մեծ նստաշրջանի օրակարգում առ այսօր գոյություն ունեցող հայ-թուրքական զույգ արձանագրությունները սառեցված այս գործընթացի պայմաններում չեն վնասել ո՛չ Հայող ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացին, ո՛չ էլ Հայաստանի արտաքին քաղաքական «իմիջին»: Ավելին՝ հենց հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արդյունքում Հայաստանն աշխարհի առջև դարձավ ավելի վստահելի ու ավելի կանխատեսելի պետություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`  նշեց խորհրդարանի փոխխոսնակը:

Նրա գնահատմամբ` Թուրքիան միջազգային գործընկերների առջև դարձավ 21-րդ դարում պայմանավորվածությունները խախտող պետություն, քանի որ մինչ այդ Թուրքիան արտաքին աշխարհին` ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Եվրամիությանը, ներկայացնում էր, թե իբր պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, բայց Հայաստանն է նախապայմաններով հանդես գալիս: «Չնայած ունենք նախապայմաններով խոսելու բարոյական իրավունք, մենք ցույց տվեցինք, որ չենք գնում նախապայմաններով խոսելու ճանապարհով, որովհետև այդ լեզուն քաղաքակրթության և ժողովրդավարության լեզուն չէ: Ամբողջ աշխարհին ի ցույց դրեցինք Թուրքիայի իրական դեմքը»,-ընդգծեց  Շարմազանովը` հավելելով, որ  որևէ վտանգ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում չեղավ:

«Պետք է նշեմ, որ Հայաստանի նախագահն իր պաշտոնավարման տարիներին, սա որպես պատմաբան եմ ասում, ունեցավ մի քանի պատմական հայեցակարգային ելույթ, մասնավորապես Դեր Զորում, որտեղ նա բարձրացրեց հայրենատիրության հարցը»,- նշեց քաղաքական գործիչը` հավելելով, որ անկախ կուսակցական պատականելությունից, ընդդիմությունից և իշխանությունից` բոլորը պարտավոր են Հայաստանի սահմանններից դուրս ձեռք ձեռքի սփյուռքի բարեկամների հետ, ամեն ինչ անել, որպեսզի Հայոց ցեղասպանության 100-րդ  տարելիցն ավելի բարձր մակարադակով նշվի և ավելի հասկանան, որ ցեղասպանությունների ժխտումը նույնքան դատապարտելի է, որքան ցեղասպանություն իրագործելը:

Շարմազանովը հիշեցրեց, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և նշել է, որ գնդակը Թուրքիայի կիսադաշտում է, այսինքն` օգտագործել է այն եզրույթը, ինչ օգտագործել է Հայաստանի Հանրապետության նախագահը: ՀՀԿ խոստանի կարծիքով` այժմ ոչ թե հակասություններ փնտրելու, այլ միավորվելու ժամանակն է:

2008թ. ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ և ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» Արձանագրություններ:

Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը և հրաժարվելով «խելամիտ ժամկետներում» և առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից, Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում Արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ:

2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի պատճառով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև արձագանքելով ՀՀ իշխող կոալիցիայի կուսակցությունների քաղաքական խորհուրդների համատեղ դիմումին, ՀՀ Նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]