Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մոսկվան Ուկրաինայի իշխանություններին մեղադրել Է ժնեւյան համաձայնությունները չկատարելու մեջ

Մոսկվան Ուկրաինայի իշխանություններին մեղադրել Է ժնեւյան համաձայնությունները չկատարելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիեւի իշխանությունները չեն կատարում Ուկրաինայի վերաբերյալ ժնեւյան համաձայնությունները: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ նրանք ոչինչ չեն անում, «մատը մատին չեն խփում», որպեսզի վերացնեն խորը ճգնաժամի պատճառները: Ուկրաինայի վերաբերյալ Ժնեւի համաձայնություններում ժամկետներ հիշատակված չեն, բայց միջոցներ պետք Է ձեռնարկվեն շտապ, հիշեցրել է նա:

Նախարարը նաեւ նշել Է, որ ամեն ինչ խոսում է այն մասին, որ Կիեւի իշխանությունները չեն կարողանում կամ էլ չեն ցանկանում վերահսկել ծայրահեղականներին: Զատկի գիշերն անզեն մարդկանց գնդակոծումը անցնում Է բոլոր սահմանները, հայտարարել է Լավրովը:

ՌԴ-ի արտգործնախարարության ղեկավարն ընդգծել Է, որ Կիեւի իշխանությունների այն հայտարարությունը, թե «մայդանը» կարելի Է պահպանել, անընդունելի Է:

Լավրովի խոսքով՝ հայտարարությունները, թե հակամարտությունների շրջանում վիթխարի քանակությամբ ռուսական զենք կա, ծիծաղելի փաստարկ Է, այնտեղ այլ զենք չի Էլ եղել, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]