1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բրիտանացի բժիշկները կտրուկ ավելացրել են հակադեպրեսանտների նշանակումը թագավորության բնակիչներին

Բրիտանացի բժիշկները կտրուկ ավելացրել են  հակադեպրեսանտների նշանակումը 
թագավորության բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին երեք տարվա ընթացքում բրիտանացի բժիշկները գրեթե 25 տոկոսով ավելի հաճախ են սկսել թագավորության բնակիչներին նշանակել հակադեպրեսանտներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Լոնդոնի SundayTelegraph շաբաթաթերթին, այսպես կոչված «երջանկության հաբեր» ընդունողների թվաքանակը հասել է ռեկորդային բարձր ցուցանիշի:

Առողջապահության ազգային համակարգի (NHS) պաշտոնական տվյալների համաձայն՝ միայն ընթացիկ տարում բրիտանացիների համար դուրս է գրվել Prozac եւ Seroxat դեղատեսակների 53 միլիոնից ավելի դեղատոմսեր, որոնք ուժեղ հակադեպրեսանտներ են: Դրա հետ մեկտեղ, տարեկան այդ դեղահաբերն ընդունում են երկրի 4 մլն բնակիչներ, ինչը կրկնակի գերազանցում Է տասնամյա վաղեմության ցուցանիշները:

Բժիշկները նախազգուշացնում են, որ շատ հիվանդներ կախվածության մեջ են ընկնում այդ ուժեղ ներգործող դեղերից: Նշվում Է, որ ավելի ու ավելի մեծ թվով բրիտանացիներ են այդ կերպ փորձում հաղթահարել վարկային ճգնաժամի պայմաններում առաջացած տագնապները:

Դրա հետ մեկտեղ առանձին հոգեբաններ այն կարծիքին են, որ շատ բժիշկներ մարդու առօրյա սովորական դժվարություններն սկսում են դիտել որպես բժշկական խնդիր եւ հակադեպրեսանտներ են դուրս գրում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]