Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դեռահասը Խաղաղ օվկիանոսի կեսը կտրել-անցել Է ինքնաթիռի շասսիում

Դեռահասը Խաղաղ օվկիանոսի կեսը կտրել-անցել Է ինքնաթիռի շասսիում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներից մի դեռահաս Խաղաղ օվկիանոսի կեսը կտրել-անցել Է ինքնաթիռի շասսիում եւ ողջ Է մնացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 21-ին հաղորդել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Հետաքննությունների համերկային բյուրոյից (ՀՀԲ) մի աղբյուրի: Ինքնաթիռը Սան Խոսեից (ԱՄՆ) մեկնում Էր Հավայի:     

Ինչպես գործակալությանը հայտարարել Է ՀՀԲ-ի աղբյուրը, միջադեպը տեղի Է ունեցել ապրիլի 20-ին: Տասնվեցամյա դեռահասին հայտնաբերել են Հավայիի Մաուի օդանավակայանի վերերկրյա ծառայությունները: Նա ողջ Է մնացել թռիչքի ժամանակ, չնայած այն հանգամանքին, որ ինքնաթիռը թռչում Էր ավելի քան 11 հազար մետր բարձրության վրա, որտեղ թթվածնի խիստ պակաս Է դիտվում:

Ինչպես ավելի ուշ պարզվել Է, դեռահասը մագլցելով անցել Է Սան Խոսեի օդանավակայանի ցանկապատի վրայով եւ մտել ինքնաթիռի շասսի: Տղան այս քայլին Է դիմել այն բանից հետո, երբ փախել Է իր ընտանիքից: Ավելի ուշ նրան հանձնել են խնամակալության մարմիններին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]