Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լաթաքիայի եկեղեցում տեղի կունենա քեսաբահայ երիտասարդ Գևորգ Ջուրյանի հոգեհանգստի արարողությունը

Լաթաքիայի եկեղեցում տեղի կունենա քեսաբահայ երիտասարդ Գևորգ Ջուրյանի 
հոգեհանգստի արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբի հայկական լուսավորչական, կաթողիկե եւ բողոքական համայնքների ջանքերով Քեսաբում սպանված 24-ամյա Գևորգ Ջուրյանի և Քեսաբի բոլոր հայ ննջեցյալիների համար այսօր՝ ապրիլի 21-ին, Սիրիայի ժամանակով երեկոյան 5-ին, հոգեհանգստի արարողություն տեղի կունենա Լաթաքիայի հայ առաքելական Սբ Աստվածածին եկեղեցում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց քեսաբահայ Կարո Մանճիկյանը, ով այժմ գտնվում է Լաթաքիայում: Գևորգ Ջուրյանի սպանության մասին նա նշեց, որ մարտի 22-ին զինյալները նրան դուրս են հանել տնից և տարել անհայտ ուղղությամբ: Մի քանի օր առաջ տեղեկություններ են ստացվել նրա սպանության մասին: Կարո Մանճիկյանի խոսքով` երիտասարդի հորեղբայրները զինյալների հետ բանակցելու արդյունքում ստացել են դիակը: Սպանության մանրամասների մասին տեղեկություններ չկան: Ջուրյանի սպանության լուրը վերջին շրջանում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել. խնդիրն այն էր, որ հարազատները չէին հավատում նրա մահվան լուրերին: Գեւորգի ծնողները Լաթաքիայում են:   

Քեսաբի շրջանի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի մի քանի կետերից: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ»խմբավորումները Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: Քեսաբահայերի մի մասն ապաստան է գտել Լաթաքիայի Սբ Աստվածածին եկեղեցու երկու սրահներում, մյուսները տներ են վարձել կամ բնակվում են իրենց ազգականների տներում: Քեսաբահայերի մի քանի ընտանիք նաեւ Հայաստան է այցելել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]