Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սթրոս Կանի դերում Դեպարդիեին հնարավոր կլինի տեսնել սոսկ Համացանցում

Սթրոս Կանի դերում Դեպարդիեին հնարավոր կլինի տեսնել սոսկ Համացանցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժերար Դեպարդիեի մասնակցությամբ «Բարի գալուստ Նյու Յորք» կինոժապավենը կցուցադրեն սոսկ Համացանցում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ֆիլմի պրոդյուսեր Վենսան Մարավալը:

«Քանի որ Ֆրանսիայի գործող օրենսդրությունն արգելում է միաժամանակյա վարձույթ կինոդահլիճներում եւ այլ տեսակի դիստրիբուցիաներ, մենք ընտրեցինք Համացանցը: Միեւնույն ժամանակ մյուս երկրներում, մասնավորապես, ԱՄՆ-ում, «Բարի գալուստ ՆյուՅորք» ֆիլմը միաժամանակ  կցուցադրվի դահլիճներում եւ Համացանցում»,- հայտարարել Է պրոդյուսերը:      

Նրա խոսքով՝ կինոժապավենը, որտեղ ֆրանսիացի դերասան եւ Ռուսաստանի քաղաքացի Ժերար Դեպարդիեն խաղացել Է Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին կարգադրիչ տնօրեն Դոմինիկ Սթրոս Կանի դերը, հնարավոր կլինի համաշխարհային ցանցում դիտել արդեն մայիսին՝ Կաննի կինոփառատոնի ժամանակ: Դիտման արժեքը կկազմի 7 եվրո:

Հիշեցնենք, որ ամերիկացի ռեժիսոր Աբել Ֆեռարան 2012 թվականի փետրվարին հայտարարել Էր ԱՄՀ-ի կարգադրիչ տնօրենի մասնակցությամբ վերջին տարիների ամենաաղմկահարույց սեքսուալ սկանդալներից մեկի մոտիվներով ֆիլմ նկարահանելու մտադրության մասին:    

Նյու Յորքի ոստիկանությունը Սթրոս Կանին ձերբակել Է 2011 թվականի մայիսի 14-ին տեղի «Սոֆիտել» հյուրանոցի սպասուհուն բռնաբարելու կասկածանքով: 5 օր հետո նա պաշտոնաթողություն Է խնդրել, հաղորդել Է «Ուկրինֆորմը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]