Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի ծանրորդների իսկական հաջողությունը դեռ առջեւում Է. Փաշիկ Ալավերդյան

Հայաստանի ծանրորդների իսկական հաջողությունը դեռ առջեւում Է. Փաշիկ Ալավերդյան

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան մշակում Է նոյեմբերին աշխարհի առաջնությանը հայ մարզիկների մասնակցության ծրագիրը, եւ օրերս Թել Ավիվում ավարտված Եվրոպայի առաջնությունը դրա լուրջ մասն Էր կազմում: Այս առիթով «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, միջազգային կարգի մրցավար Փաշիկ Ալավերդյանի հետ:

- Պարոն Ալավերդյան, Եվրոպայի առաջնությունն արդեն հետեւում է, աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերին Ալմաթիում: Բայց դուք արդեն խոսում եք աշխարհի առաջնության մասին:

- 2014 եւ 2015 թվականների ծանրամարտի աշխարհի առաջնությունների ընդհանուր արդյունքներով որոշվելու են ոչ միայն երկրագնդի լավագույն թիմերը, այլ նաեւ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգրերի տերերը: Հայաստանի թիմը պետք Է զբաղեցնի հնարավորինս բարձր տեղ եւ համապատասխան քանակի ուղեգրեր նվաճի: Բնական Է, մեր կողմից համապատասխան աշխատանք արդեն տարվում Է, եւ մենք ուսումնասիրում ենք Եվրոպայի առաջնության փորձը:

-Իսկ ինչպիսի՞ն Է այդ փորձը:

-Հայաստանի մարզիկները ի վիճակի են հետագա մրցումներում ավելի հաջող հանդես գալ: Դա վերաբերում է մեր բոլոր մարզիկներին եւ ոչ միայն նրանց, ովքեր հաջող ելույթ ունեցան Թել Ավիվում:

-Եվրոպայի առաջնությունում կարծես թե պոկումը մեր ծանրորդների թույլ կողմն Էր, հրում վարժությանը նրանք անհամեմատ ավելի լավ Էին մասնակցում:

-Ամեն մի ծանրորդ ինչ-որ անձնական յուրահատկություն ունի, բայց դա վարժություններին չի վերաբերում: Հայ մարզիկները հավասարաչափ են պատրաստվում երկու վարժություններին:

-Ձեր կարծիքով, ի՞նչն Է Հայաստանի ծանրորդների ապագա հաջողությունների գրավականը:

-Կնշեմ երկու հանգամանք: Եվրոպայի առաջնությունում մեր մարզիկների ելույթը բոլորն են տեսել: Պետք Է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ Իսրայելում հանդես չեկան Անդրանիկ Կարապետյանը, Մելինե Դալուզյանը եւ մեր մի խումբ այլ ուժեղ մարզիկներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]