1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագետները կայցելեն «Հայբուսակ» և «Մխիթար Գոշ» համալսարաններ

Հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագետները կայցելեն 
«Հայբուսակ» և «Մխիթար Գոշ» համալսարաններ

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագիտական խմբերն ապրիլի 21-ից  այցեր կկատարեն  Երևանի «Հայբուսակ» և «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային  համալսարաններ: Գործընթացը համակարգում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ): Հիմնադրամի հանրային կապերի բաժնից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ սա հավատարմագրման գործընթացի երկրորդ փուլն է: Մինչ այս, փորձագիտական այցին ընդառաջ, ըստ ՈԱԱԿ-ի կողմից մշակած ձևաչափի, բուհերն արդեն իրենց ինքնավերլուծությունները ներկայացրել են ՈԱԱԿ, որի կողմից ձևավորված փորձագիտական խմբերն ուսումնասիրել են այն:  

Այցից հետո փորձագետները կամփոփեն դիտարկման արդյունքները, և խմբի ղեկավարը կներկայացնի վերջնական զեկույցը, որի հիման վրա հավատարմագրման հանձնաժողովն որոշում կկայացնի: Ձևավորված փորձագիտական 2 առանձին խմբերը, հիմնվելով միջազգային չափորոշիչների վրա, ուսումնասիրություններ են իրականացնելու հիշյալ բուհերում մինչև ապրիլի 26-ը:

Փորձագիտական խմբում ընդգրկված են հայաստանյան փորձագետներ, մեկ ուսանող և մեկ միջազգային փորձագետ: Միջազգային փորձագետները Բելգիայից են:

 Ֆիզմաթ գիտությունների դոկտոր Անդրե Գովերթը Բելգիայի ՔեյՀո Սինթ Լիեվեն (KaHo Sint-Lieven)  համալսարանի պրոֆեսոր է, ղեկավարել է  համալսարանի որակի ապահովման և կրթական ծրագրերի վերահսկման բաժինը: Բազմաթիվ գիտական հոդվածների և հրատարակությունների հեղինակ է: Որպես փորձագետ կամ փորձագիտական խմբի ղեկավար աշխատել է Բելգիայում, Խորվաթիայում, Բոսնիայում և Հերցեգովինայում:

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր , պրոֆեսոր  Ժան Կորնելիսը  Բրյուսելի ազատ համալսարանի  (Vrije Universiteit Brussel)  միջազգային համագործակցության գծով փոխռեկտորն է: Կորնելիսը 470-ից ավելի գիտական հրապարակումների հեղինակ և համահեղինակ է,  նաև 4 պատենտների համահեղինակ է:

Փորձագետների խումբը ապրիլի 21-23-ը կայցելի «Հայբուսակ» համալսարանի երևանյան գրասենյակ, իսկ ապրիլի 25-26-ին` Գյումրիի մասնաճյուղ: Փորձագետների երկրորդ խումբը ապրիլի 21-23-ին կայցելի «Մխիթար Գոշ» համալսարանի Վանաձորի մասնաճյուղ, իսկ ապրիլի 25-26-ին`երևանյան գրասենյակ:

Բուհերում փորձագետները առանձին-առանձին հանդիպում-քննարկումներ կունենան բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, ինչպես նաև ուսանողների, շրջանավարտների, ինքնավերլուծություն կատարած խմբի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]