Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ամազոնում զբոսանավ է խորտակվել

Ամազոնում զբոսանավ է խորտակվել

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամազոնում զբոսաշրջիկների փոխադրող նավ է խորտակվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են Կոլումբիայի ոստիկանությունում: «Նավաբեկությունը տեղի է ունեցել Կոլումբիայի Ամազոնաս դեպարտամենտի գլխավոր քաղաքի՝ Լետիսիայի մերձակայքում: Նավի խորտակման հետեւանքով զոհվել է մեկ մարդ, տասն անհետ կորել են,- նշել են իրավապահ մարմիններում:- Նավում գտնվում էին Ռուսաստանի երեք քաղաքացիներ, որոնք այդ տարածաշրջան էին եկել տուրիստական նպատակներով»: Ռուսաստանցիների կյանքին վտանգ չի սպառնում: Նրանց տեղափոխել են տեղական հիվանդանոց:

Արտակարգ պատահարի վայրը գտնվում է Կոլումբիայի եւ Պերուի սահմանում: Այս հանգամանքը նպաստել Է այն բանին, որ  ուղեւորների մեծ մասն արագորեն փրկվել է տեղական ռազմածովային ուժերի կողմից, որոնք հսկողություն են իրականացնում այդ գոտու նկատմամբ: Նավը Պերուի Իկիտոս քաղաքից ուղեւորվում էր երկրի Սանտա Ռոսա նավահանգիստ:

Պատահարի պատճառները ճշտվում են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am