Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կապանում Սուրբ Զատկի տոնի առթիվ կազմակերպվել էր ցուցահանդես

Կապանում Սուրբ Զատկի տոնի առթիվ կազմակերպվել էր ցուցահանդես

ԿԱՊԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցին, որտեղ մատուցված պատարագով սկսվեցին Սուրբ Զատկի տոնին նվիրված համաքաղաքային միջոցառումները, մարդաշատ էր ապրիլի 20-ի դեռ առավոտից: Կապանցիներն իրենց հետ եկեղեցի էին բերել տոնի խորհրդանիշ ներկած ձվեր` ստանալու Աստծո օրհնությունը: Քաղաքապետարանի կողմից եկեղեցուն տրամադրված  ավելի քան 300 ներկած ձվերը բաժանվեցին պատարագի մասնակիցներին: «Վերջին տարիներին մեր քաղաքացիներն ակտիվ են մասնակցում եկեղեցական տոներին: Դա ողջունելի է` նախ, որ կապանցիների մեջ փոխվում է հավատը եկեղեցու հանդեպ, նաև մարդիկ ուրախանալու, տոնական տրամադրություն ունենալու էլ ավելի շատ առիթներ են ունենում», - «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը:

Այս տարի Սուրբ Զատկի տոնի առթիվ Կապանում կազմակերպվել էր նաև բացօթյա ցուցահանդես, որտեղ ներկայացված էին քաղաքի արվեստի, գեղարվեստի դպրոցների և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների աշխատանքները: Օրվա տոնական միջոցառումները շարունակվեցին Կապանի մշակույթի կենտրոնի հարակից հրապարակում: Այստեղ անցկացվեց մեծ համերգ` մշակույթի կենտրոնի խմբերի և անհատ կատարողների մասնակցությամբ: Հնչեցին ազգային ու ժողովրդական երգեր, պարային խմբերը կատարեցին ազգային պարեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]