Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սուրբ Հարության տոնը Հառիճավանք էր բերել բազմաթիվ ուխտավորների

Սուրբ  Հարության տոնը Հառիճավանք էր բերել բազմաթիվ  ուխտավորների

ԳՅՈՒՄՐԻ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիսուս Քրիստոսի հրաշազարդ  Սուրբ  Հարության տոնը ապրիլի 20-ին Հառիճավանք էր բերել հարյուրավոր ուխտավորների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` շատերը եկել էին ընտանիքներով, մյոսները` աշխատանքային կոլեկտիվներով: Հայ առաքելական եկեղեցու հետևորդներին 7-րդ դարի հոգևոր կենտրոնում համախմբել էր Զատկական տոնին Տիրոջը բարեբանելու ու Հիսուսի հարությունն ավետելու ցանկությունը: Դարավոր ավանդույթներ ունեցող վանքում սուրբ տոնին նվիրված պատարգ մատուցվեց  Տ. Նշան աբեղա Հմայակյանի ձեռամբ: Պատարագին մասնակցում էին Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի բոլոր լսարանների սաները:

Հարության տոնը, ինչպես հայաստանյան բոլոր եկեղեցիներում, Հառիճավանքում ևս  սկսվել էր շաբաթ երեկոյան՝ Ճրագալույցի պատարագով, իսկ Զատկական պատարագին այն վերածվեց համընդհանուր տոնախմբության: Պատարագին Տ. Նշան աբեղայի  կողմից հնչեցրած` «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսին  ժողովուրդը պատասխանեց՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:

Պատարագին հնչեց նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գերգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի պատգամը՝ տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առթիվ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]