Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սիրիայում տասը ամսվա գերությունից հետո ֆրանսիացի լրագրողները վերադարձել են հայրենիք

Սիրիայում տասը ամսվա գերությունից հետո ֆրանսիացի լրագրողները 
վերադարձել են հայրենիք

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի չորս լրագրողները, որոնք մոտ տասը գերության մեջ են ացկացրել Սիրիայում ապրիլի 20-ին հայրենիք են վերադարձել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն` հղում կատարելով Associated Press լրատկավկան գործակալությանը: Europe 1-ի թղթակիցներ Դիդյե Ֆրանսուային, Էդուարդա Էլիասին, ֆոտոլրագրող Պիեր Տորեսին և Le Point ամսագրի թղթակից Նիկոլա Էնենային Փարիզ են տեղափոխել Ֆրանսիայի հյուսիսում գտնվող ռազմական բազաներից մեկից, որտեղ նրանք  ժամանել էին Թուրքիայից հատուկ չվերթով:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նշել է, որ նրանց ազատ արձակումը մեծ ուրախություն նրանց մտերիմների համար և հպարտանալու առիթ` ողջ պետության համար: Նա միաժամանակ շնորհակալություն է հայտնել թուրքական իշխանություններին` լրագրողների վերադարձման հարցում օգնելու համար` չնշելով սակայն, թե կոնկրետ ինչ աջակցություն է ցուցաբերել Անկարան: Օլանդը ոչինչ իչ ասել նաև թղաթկիցների ազատ արձակման ուղղությամբ տարված աշխատանքների մասին:

Չորս լրագրողներին շաբաթ օրը հայտնաբերել էին թուրք-սիրիական սահմանին` չեզոք գոտում: Լրագրողների աչքերն ու ոտքերը կապված են եղել: Նրանք առևանգվել էին դեռևս նախորդ տարվա հունիսին` Հալեպում կատարված երկու տարբեր հարձակումների հետևանքով:

Սիրիայում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկն այդպես էլ չստանձնեց թղթակիցների առևանգման պատասխանատվությունը: Այնուամենայնիվ, լրագրողներին ուղեկցող Հուսամա ալ Ահմադը Associated Press-ի հետ զրույցում ասել էր, որ ֆրասնիացիների առևանգման հետևում ամենայն հավանականությամբ կանգնած է սունիական խմբավորումներից մեկը:

Սիրան համարվում է լրագրողների համար ամենավտանգավոր տարածաշրջանն աշխարհում: Նյու Յորքում գտնվող Լրագրողների պաշտպանության միջազգային կենտրոնի տվյալներով, Սիրիայում սկսված բախումների սկզբից մինչ այժմ այնտեղ սպանվել է ավելի քան 60 լրագրող: Միայն անցած տարի արաբական այս երկրի տարածքում առևանգվել է 61 թղթակից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]