Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վրաստանն ու Ռուսաստանը կքննարկեն մշտական չվերթների վերականգնման հնարավորությունները

Վրաստանն ու Ռուսաստանը կքննարկեն մշտական չվերթների վերականգնման 
հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի և Ռուսաստանի ավիացիոն ծառայությունների ներկայացուցիչները կհանդիպեն` քննարկելու երկու երկրների միջև ուղիղ չվերթների վերականգնմանը վերաբերող հարցեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` այդ մասին տեղական հեռուստաընկերություններից մեկի հետ զրույցում ասել է ՌԴ-ի հետ փոխհարաբերությունների հարցերով Վրաստաի վարչապետի հատուկ ներկայացուցիչ  Զուրաբ Աբաշիձեն:

Ադաշիձեն տեղեկացրել է, որ ուղիղ ավիաչվերթների վերականգնման վերաբերյալ հարցերը քննարկվել են ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասիմի հետ ապրիլի 16-ին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ:

ՌԴ ԱԳ հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը մարտի 25-ին հայտարարել էր, որ «Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ հնարավորություն է ստեղծվել քննարկելու նաև ուղիղ չվերթների վերականգնման հարցերը»: «Երկու երկրների ավիացիոն վարչությունների ներկայացուցիչների առաջին հանդիպումը ցույց տվեց, որ լուրջ խոչընդոտներ չկա»,- հայտարարել էր նա: «Ցավոք, հետագայում դադար տեղի ունեցավ, բայց եթե վարչությունները կրկին ակտիվանան, ապա կարելի է շատ արագ վերականգնել դեպի Վրաստան մշտական չվերթները»,- հայտարարել էր Լուկաշևիչը:

Ռուսաստանի և Վրաստանի միջև մշտական չվերթները դադարեցվել են 2008թ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]