Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քաղաքացին նռնակ, նռնականետ և փամփուշտներ է թողել «Մորիսի աղբյուրի» տարածքում

Քաղաքացին նռնակ, նռնականետ և փամփուշտներ է թողել «Մորիսի աղբյուրի» տարածքում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 18-ի առավոտյան զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք և զինամթերք է թողնում «Կորեայի ձորի» «Մորիսի աղբյուր» կոչվող տարածքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ՌԳԴ» տիպի նռնականետ, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, 14.7 մմ տրամաչափի 1, 5.45 մմ տրամաչափի` 104, 7.62 մմ տրամաչափի` 42 և 5.6 մմ տրամաչափի 5 փամփուշտ: 

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Արաբկիրի բաժին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]