1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիայի քրդական կուսակցությունները միավորվում են

Թուրքիայի քրդական կուսակցությունները միավորվում են

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանում մանդատների թվով (36) չորորդ` «Խաղություն եւ ժողովրդավարություն» քրդական կուսակցության (ԽԺԿ) պատգամավորները որոշել են մտնել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն (ԺԴԿ), որը թուրքական խորհրդարանում ներկայացված է 8 պատգամավորներով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը:

Նշվում է, որ Անկարայում ԽԺԿ կենտրոնական գրասենյակում երեկ տեղի ունեցած համատեղ նիստում քրդական երկու կուսակցությունների պատգամավորները միավորվել են ԺՀԿ տանիքի տակ: Որոշումն ընդունվել է միաձայն: ԽԺԿ փոխնախագահ Իդրիս Բալուքենը հայտարարել է, որ երկու կուսակցությունների միավորված ուժերը գործելու են ԺՀԿ անվամբ: Հունիսին նախատեսված են երկու կուսակցությունների համագումարները: Ընդունված որոշման համաձայն` ԽԺԿ-ն պաշտոնապես չի արձակվելու, նախատեսված չէ նաեւ ԽԺԿ անդամ քաղաքապետերի անդամակցումը ԺՀԿ-ին:

Ենթադրվում է, որ նման փոխատեղումներով Թուրքիայի երկու քրդական քաղաքական կուսակցությունները պատրաստվում են 2014 թ-ի օգոստոսի 10-ին երկրում անցկացվելիք նախագահական եւ 2015 թ-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]