Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թուրքիայի նախագահը հնարավոր է նոր կուսակցություն ստեղծի. վերլուծաբան

Թուրքիայի նախագահը հնարավոր է նոր կուսակցություն ստեղծի. վերլուծաբան

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի երեկ արած հայտարարությունն այն մասին, որ ներկա պահին քաղաքական ծրագրեր չունի, չի նշանակում, որ նա հեռանում է քաղաքականությունից, ընդհակառակը, դա նոր սկիզբ է նշանակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման մեկնաբանությամբ է հանդես եկել թուրքական «Ռադիկալ» թերթի սյունակագիր Օմեր Շահինը` անդրադառնալով առաջիկայում Թուրքիայում անցկացվելիք նախագահական ընտրությունների հետ կապված Անկարայի ետնաբեմում շրջանառվող սցենարներին:

«Եթե Գյուլն ու վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը համաձայնության չգան, հնարավոր է, Գյուլը նոր կուսակցություն ստեղծի»,- համոզմունք է հայտնել նա: Օմեր Շահինը նշում է, որ Թուրքիայի նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդ էրդողանը նախագահ ընտրվելուց հետո հնարավոր է կառուցվածքային փոփոխության ենթարկի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ): Ըստ նրա` ԱԶԿ առաջնորդ Էրդողանը մտադիր է երկրի նախագահ դառնալուց հետո կուսակցությունում մնալ գոնե համանանախագահ` այսինքն` նոր պաշտոն ստեղծել ԱԶԿ-ում: Սակայն, Գյուլը, ով նման զարգացումների դեպքում ցանկանում է ստանձնել Թուրքիայի վարչապետի պաշտոնը, ցանկանում է ԱԶԿ-ն գլխավորել միանձնյա: Այսինքն` Գյուլը կողմնակից է Թուրքիայում խորհրդարանական համակարգի շարունակմանը, ինչը նշանակում է, որ երկիրը կիսանախագահակն համակարգի տանելու Էրդողանի նախանշած ճանապարհային քարտեզը եւ կազմած մոդելը չեն համապատասխանում Գյուլի պատկերացումներին: 

Օմեր Շահինը գտնում է, որ որպես ծայրահեղ տարբերակ, հնարավոր է Գյուլը նոր կուսակցություն ստեղծի: «Դա կլինի այն դեպքում, երբ Գյուլի եւ Էրդողանի միջեւ փոխհամաձայնություն չկայանա: Այդժամ վարչապետի աթոռը հանձնելու համար Էրդողանը արժանի թեկնածուներ կդիտարկի փոխվարչապետ Բյուլենթ Արըինչին, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին, ԱԶԿ փոխնախագահ Մեհմեթ Ալի Շահինին, փոխվարչապետ Ալի Բաբաջանին, նախարար Բինալի Յըլդըրըմին: Շատերի կարծիքով` կգա ժամանակ, երբ 40 տարվա մտերիմ ընկերներ եւ ԱԶԿ-ի հիմնադիրներ Էրդողանի եւ Գյուլի ճամփաները կբաժանվեն: Նման դեպքում` Աբդուլլահ Գյուլը, հնարվոր է, ԱԶԿ-ի իր աջակիցներից ստացած աջակցությամբ, նոր կուսակցություն կհիմնի», -եզրակացնում է «Ռադիկալ»-ի հոդվածագիրը:

Թուրքիայում հերթական նախագահական ընտրությունները տեղի կունենան 2014 թ-ի օգոստոսի 10-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]