Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի Սասուցի Դավիթ փողոցում ոստիկանները ինքնաշեն ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերել

Երևանի Սասուցի Դավիթ փողոցում ոստիկանները ինքնաշեն ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 18-ին, ժամը 11.25-ին, մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ զենք և զինամթերք է թողնում Սասունցի Դավիթ փողոցի թիվ 13 շենքի դիմաց` աղբամանի մոտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային պարկի մեջ, հայտնաբերել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ, 5.45 մմ տրամաչափի 155, 7.62 մմ տրամաչափի` 27 և 5.6 մմ տրամաչափի 37 փամփուշտ, «ԱԿՄ» ինքնաձիգի փամփշտատուփ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտով և 5.6 մմ տրամաչափի ատրճանակի փամփշտատուփ` առանց փամփուշտների:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Էրեբունու բաժին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]