Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մոսկվայի «Դետեկտիվեֆեստ» միջազգային փառատոնում ՀՀ ոստիկանության ներակայացուցիչները հաղթող են ճանաչվել

Մոսկվայի «Դետեկտիվեֆեստ» միջազգային փառատոնում ՀՀ ոստիկանության 
ներակայացուցիչները հաղթող են ճանաչվել

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ մայրաքաղաքում պրիլի 16-ից 20-ը անցկացվում է դետեկտիվ ֆիլմերի եւ իրավապահ մարմինների գործունեությանը նվիրված հեռուստահաղորդումների «Դետեկտիվեֆեստ» միջազգային 16-րդ փառատոնը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հեղինակավոր փառատոնի աշխատանքներին մասնակցում է նաև հիվյալ վարչությունը, որը ներկայացված էր «Կեղտոտ փողեր» անվանակարգում:

Այդ անվանակարգի մասնակիցների թվում էին ոչ միայն Ռուսաստանի, այլև 4 տասնյակից ավելի երկրների մի շարք հեռուստաընկերություններ, որտեղ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատանքը ճանաչվել է հաղթող` նվաճելով դիպլոմն ու գավաթը:

Այս հաղթանակը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հերթական եւ կարեւորագույն ձեռքբերումներից Էր, ինչպես ստեղծագործական հաջողության ու նվաճման, այնպես Էլ գաղափարախոսկան եւ քարոզչական աշխատանքների առումով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]