Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գավառի Երկրագիտական թանգարանում Զատիկը նշեցին ցուցահանդեսով

Գավառի Երկրագիտական թանգարանում Զատիկը նշեցին ցուցահանդեսով

ԳԱՎԱՌ, 19  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի Երկրագիտական թանգարանում ավանդույթ է դարձել Սուրբ Հարության տոնը  յուրովի նշելը: 2014 թվականի Սուրբ Զատիկն այս անգամ նշվեց   թանգարանի «Հարուստի եւ աղքատի տուն» կոչվող սրահում: Այն զարդարված էր Զատիկի տոնին բնորոշ կոմպոզիցիաներով, օճորքից կախված ակլատիզով:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի աշխատակազմերից, Գեղարքունիքի մարզային գրադարանից, Գավառի Լ. Քալանթարյանի անվան դրամատիկական թատրոնից,  ուսուցողական կենտրոնից, արվեստի դպրոցից, Նորատուս համայնքից:

Թանգարանի տնօրինությունը յուրաքանչյուր տարի համագործակցում է Գավառի տարածաշրջանի հանրակրթական դպրոցներից մեկի հետ, եւ միջոցառումն ավելի մեծ հնչեղություն է ունենում: Այս տարի Գավառի երկրագիտական թանգարանը համագործակցում էր Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոցի հետ, եւ դպրոցի աշակերտներն իրենց երգ ու տաղով  հանդիսատեսին հաղորդակից դարձրին տոնի թե’ կրոնական, եւ թե’ ազգագրական մանրամասներին: 

Թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը կարեւորեց մեր ժողովրդի մեջ արմատավորված այս տոնի իսկական խորհուրդը, իսկ թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Հովեյանն անդրադարձավ Քրիստոնյա Հայաստանի սրբազան այբուբենին ու Քրիստոսի բերած լույսի խորհրդին ու լուսավոր ուսմունքին: 

Միջոցառման ժամանակ ժողովրդական երգերի մի բույլ հնչեց երգչուհի Լիաննա Դեղոյանի կատարմամբ:

Միջոցառման ավարտին թանգարանի տնօրենը միջոցառման մասնակից դպրոցականներին հանձնեց նվերներ, որոնք տրամադրել էր «Վորլդ Վիժն» հասարակական կազմակերպությունը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]