Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի տեղակալը այցելել է Ադրբեջան

ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի
      տեղակալը այցելել է Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղարի Էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ծրագրերի իրականացման գծով օգնականի տեղակալ Ջուլիա Նեշեվատն այցելել է Ադրբեջան: Այցի նպատակը` վերականգնվող էներգառեսուրսների ոլորտում գործունեության քննարկումն ու համագործակցության համար ներուժի որոշումն է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը եւ Ջուլիա Նեշեվետը համդիպումներ են անցկացրել Այլընտրանքային եւ վերականգնվող էներգիայի աղբյուրների պետական գործակալութունում: Այնուհետեւ Ջուլիա Նեշեվետն այցելել է Բաքվի Բալախանը ավանում գտնվող օգտակար թափոնների վերամշակման գործարան: «Մենք ցանկանում ենք այս ոլորտում Ադրբեջանի հետ սերտ գործընկերային հարաբերություններ ստեղծել», -նշել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]