Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ռուսաստանը պատրաստ է աջակցել ուկրաինական ճգնաժամի լուծմանը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է աջակցել ուկրաինական ճգնաժամի լուծմանը. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում ներքաղաքական ճգնաժամը հարթելու հարցով պետք է զբաղվեն այդ երկրի քաղաքացիները՝ ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային հանձնաժողովի հետ համատեղ, իսկ Ռուսաստանն այդ հարցում պատրաստ է լայն աջակցություն տրամադրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Հարավ-արևելք» շարժման առաջնորդ Օլեգ Ցարևի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը և ժնևյան պայմանավորվածությունները: Հանդիպման ընթացքում Ցարևն ընդգծել է իր հետաքրքրությունը Կիևի իշխանությունների հետ ուղիղ կապ հաստատելու և շրջանների դիրքորոշումը հստակեցնելու հարցում: Ցարևը նշել է, որ մինչ այս պահը նման փորձերը մերժվել են Կիևի իշխանությունների կոմից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]