Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուսաստանին փորձում են հեռացնել «Եվրատեսիլ 2014»-ից

Ռուսաստանին փորձում են հեռացնել «Եվրատեսիլ 2014»-ից

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկվորյակներ Մաշա և Նաստյա Տոլմաչևաներին, ովքեր պետք է ներկայացնեն Ռուսաստանը մայիսին Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում, փորձում են հեռացնել մրցույթից:  Ինչպես փոխանցում է  «Արմենպրես»-ը` վկայակոչելով neformat.co.ua կայքը,  բացառված չէ, որ մրցույթի կազմակերպիչները թույլ չտան աղջիկներին մասնակցել մրցույթին:  Խնդիրն այն է, որ արևմտյան լրատվամիջոցները դիմել են երաժշտական նախագծի կազմկոմիտեին, պահանջելով Ռուսաստանին հեռացնել մրցույթից:

Նրանց կարծիքով` Ռուսաստանի Shine երգում կա ակնարկ Ռուսաստանի և Ուկրաինայի` Ղրիմի շուրջ հակամարտության մասին: Դեռևս հայտնի չէ, թե ինչպիսի որոշում կընդունի մրցույթի կազմկոմիտեն: Շատ տեսաբաններ գտնում են, որ Ռուսաստանը կկորցնի մրցույթում հաղթելու հնարավորությունը, քանի որ Ռուսաստանի հանդեպ Եվրոպան կտրուկ է տրամադրված:

Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերն այս տարի կկայանան մայիսի 6-ին եւ 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն ելույթ կունենա մայիսի 6-ին՝ 1-ին կիսաեզրափակիչ փուլում 1-ին համարի ներքո: Նա կներկայացնի Not Alone երգը, որի խոսքերի հեղինակն է «Վիտամին» ակումբի անդամ, երգչի ընկեր Գարիկ Պապոյանը, երաժշտությունը գրել է ինքը` Արամ MP3-ն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]