Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Թեղուտ» ՓԲԸ-ն ամեն ինչ անում է բնությանը հասցվող վնասները նվազագույնի հասցնելու համար

«Թեղուտ» ՓԲԸ-ն ամեն ինչ անում է բնությանը հասցվող վնասները նվազագույնի 
հասցնելու համար

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը մոտակա երկու տարվա ընթացքում կարող է միջազգային կարգի բնապահպանական սերտիֆիկատ ստանալ: Այս մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թեղուտի հանքավայր կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Թեղուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը՝ անդրադառնալով այն բնապահպանական խնդիրներին, որոնք առաջանում են շինարարական աշխատանքների և հանքավայրի շահագործման ընթացքում: «Սա կնշանակի, որ մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի բնությանը հասցվող վնասը հասցվի նվազագույնի, իսկ մենք դա անում ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Մեջլումյանը նշեց, որ իրենք մշտական կապի մեջ են գտնվում շրջակա համայնքների բնակիչների և դրանց ղեկավարների հետ: «Շատ ժամանակ, ունենալով ոչ ճշգրիտ պատկերացում, թե ինչ խնդիրներ ունի Հայաստանի տնտեսությունը, ինչ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել երկրի տնտեսության զարգացման համար, ամեն ինչի դեմ են լինում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ աշխատում են բոլորի հետ կապ պահել և բաց լինել բոլորի համար:

Մեջլումյանի խոսքով՝ հանքավայրի շրջակա գյուղերի բնակիչները նույնպես սկսել են հասկանալ, որ ընկերության ցանկությունն է ունենալ հնարավոր չափով անվտանգ արտադրություն, իսկ եթե նրանց մասնագիտությունը թույլ է տալիս, նրանք անմիջապես աշխատանքի հրավեր են ստանում: 

Պաշարների մեծությամբ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը Հայաստանում երկրորդն է՝ Քաջարանի հանքավայրից հետո: 1972թ. այստեղ իրականացվել են մեծածավալ երկրաբանահետախուզական աշխատանքներ, որոնց արդյունքում 1991թ. հաստատվել է հանքաքարի զգալի պաշար` պղնձի և մոլիբդենի պարունակությամբ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 19-ին աշխատանքային այցով եղավ Լոռու մարզում: Հանրապետության Նախագահն այցելեց Թեղուտի հանքավայր, շրջեց հանքավայրի տարածքում, այցելեց հանքահարստացուցիչ ֆաբրիկայի մանրացման արտադրամաս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]