1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Գազպրոմ»-ը մտադիր չէ իջեցնել Թուրքիային վաճառվող գազի գինը

«Գազպրոմ»-ը մտադիր չէ իջեցնել
 			       Թուրքիային վաճառվող գազի գինը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ» ընկերության վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդեւի գլխավորած պատվիրակությունը մտադիր չէ Թուրքիայի ներկայացուցիչների հետ բանակցությունների ժամանակ քննարկել թուրքական կողմին վաճառվող գազի գինն իջեցնելու հարց: Բանակցությունների թեման լինելու են Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ գազային ոլորտում համագործակցության գլոբալ հարցերը: Միեւնույն ժամանակ, չի բացառվում, որ կողմերը կքննարկեն Թուրքիայում «Հարավային հոսք» նախագծի իրագործման հեռանկարները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Թուրքիայի էկոնոմիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը ապրիլի 18-ին լրագրողներին հայտարարել էր, որ մտադիր է «Գազպրոմ»-ի ներկայացուցիչների հետ Անկարայում երկուշաբթի անցկացվելիք բանակցություններում քննարկել Թուրքիային վաճառվող ռուսաստանյան գազի գինն իջեցնելու մասին հարցեր: Թուրք նախարարի խոսքով` «Գազպրոմ»-ի հետ ստորագրված համաձայնագիրը «կապույտ վառելիքի» գինը վերանայելու հարցման իրավունք է վերապահում:

Ռուսաստանը Թուրքիա գազի խոշորագույն մատակարարն է: Բացի այդ, Թուրքիանն Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից հետո զբաղեցնում է երկրորդ տեղը` «Գազպրոմ»-ից վառելիքի գնման ծավալներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]