1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԼՂՀ վարչապետը «Թվիթեր» սոցիալական ցանցի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանին պաշտոնապես հրավիրել է Արցախ

ԼՂՀ վարչապետը «Թվիթեր» սոցիալական ցանցի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանին 
պաշտոնապես հրավիրել է Արցախ

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը «Թվիթեր» սոցիալական ցանցի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանին պաշտոնապես հրավիրել է  Արցախ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ը` հղում կատարելով վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանի թվիթերյան գրառմանը: Րաֆֆի Գրիգորյանը Հայաստանում է «Թումո»-ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում համալսարանական ուսանողների և ՏՏ ոլորտի մասնագետների համար ծրագրավորման առաջավոր դասընթաց վարելու նպատակով:

Որպես «Թվիթեր»-ի` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջնորդ՝ Գրիգորյանը ղեկավարել է ընկերության ծառայությունների ինտեգրումը Apple-ի iOS մոբայլ համակարգին եւ օգնել ստեղծելու գեոլոկացիոն ծրագիրը: Այսօր նա ընկերությունում ղեկավարում է ավելի քան հինգ տարբեր խմբեր եւ պատասխանատու է սոցիալական ցանցի ծրագրային ենթակառույցների համար: Նախքան «Թվիթեր»-ին միանալը Գրիգորյանը համահիմնադրել է WattzOn.com-ը՝ ստարտափ ընկերություն, որը Business Week ամսագիրն անվանել էր 2008թ. լավագույն գաղափար: Նա դասավանդել է Նյու Յորքի համալսարանի Ինտերակտիվ հեռահաղորդակցության բաժնում, ինչպես նաև O'Reilly Media-ի հրատարակած «TiVo Hacks» գրքի հեղինակն է և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի «Մեդիա լաբ»-ի նախկին անդամը:  

Վարչապետի մամուլի քարտուղարը հույս է հայտնել, որ Րաֆֆի Գրիգորյանը կընդունի վարչապետի հրավերը, և նրա այցը նոր խթան կհանդիսանա Արցախում ՏՏ ոլորտի զարգացման համար:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]