Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կիեւում խոստանում են ռուսերենին տալ հատուկ կարգավիճակ, իսկ տարածաշրջաններում` անցկացնել ՏԻՄ ընտրություններ

Կիեւում խոստանում են ռուսերենին տալ հատուկ կարգավիճակ, իսկ 
տարածաշրջաններում` անցկացնել ՏԻՄ ընտրություններ

ԵՐԵՎԱՆ 19 ԱՊՐԻԼԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնեւյան պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում պաշտոնական Կիեւն առավոտյան հանդես է եկել հայտարարությամբ: Ուկրաինայի նոր իշխանությունները պատրաստ են ռուսերենին տալ հատուկ կարգավիճակ, իսկ տարածաշրջաններում` անցկացնել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս մասին Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է հատուկ հեռուստաուղերձի ժամանակ: Նա նաեւ նշել է, որ Գերագույն Ռադայում կքննարկվի համաներում անցկացնելու վերաբերյալ օրինագիծ:

Խոսելով ռուսերենին հատուկ կարգավիճակ տալու ընթացակարգի մասին, Տուրչինովը մանրամասնել է, որ նոր Սահմանադրությամբ` երկրի շրջաններն իրենք են ընտրելու իրենց պաշտոնական լեզուն: Տուրչինովը հայտարարել է նաեւ, որ երկրում բարեփոխումներից հետո համայնքները կստանան ավելի մեծ լիազորություններ:

«Տեղական խորհուրդները կձեւավորեն գործադիր մարմիններ, իսկ տարածաշրջանային իշխանությունները կապահովեն անհրաժեշտ ֆինանսական աջակցություն»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահի ապշտոնակատարը: Առայժմ բարեփոխումների վերաբերյալ հստակ ժամկետ չի նշվում: Նախատեսվում է, որ մինչեւ հոկտեմբերի 1-ը Ուկրաինայի իշխանությունները պետք է կատարեն բարեփոխումներ` համաձայն նոր Սահմանադրության:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]