Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արտաշատում Զատկի նախօրեին անցկացվել է հոգեւոր երգի երեկո

Արտաշատում Զատկի նախօրեին անցկացվել է հոգեւոր երգի երեկո

ԱՐՏԱՇԱՏ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում, ապրիլի 18-ին, «Մեկ ժամ դասական երաժշտության հետ» նախագծի շրջանակում, տեղի ունեցավ «Հոգեւոր երգեր» համերգ-երեկո` Սուրբ Զատկի առթիվ: Համերգին հոգեւոր երգերով հանդես եկան մարզի երգիչ-երգչուհիները` մշակույթի տան վոկալ կվարտետը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտ Նելլի Գրիգորյանը, Նորաշենի երաժշտական դպրոցի ուսուցչուհի Ռուզաննա Մելիքյանը, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ուսանողներ, փոքրիկ վոկալիստներ: Հնչեցին Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Ներսես Շնորհալու, Գրիգոր Նարեկացու, Բախի, Շուբերտի ստեղծագործություններից: Վոկալիստները աշխարհում հայտնի ավելի քան երեսուն «Ավե Մարիաներից» հնչեցրեցին Ջ. Կաչինիի, Շուբերտի եւ Բախի տարբերակները:

Ավելի քան մեկ ժամ տեւած հոգեւոր ունկնդրմանը ներկա էին քաղաքապետարանի աշխատակիցներ, հյուրեր, նաեւ Մրգավանի եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ալոյանը: Նա օրհնեց ներկաներին, նաեւ մեկնեց Զատկի տոնի հետ կապված որոշակի մանրամասներ:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]