1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գյումրու քաղաքապետարանը կշարունակի կատարել պարտադիր կուտակային գանձումները

Գյումրու քաղաքապետարանը կշարունակի կատարել պարտադիր կուտակային 
գանձումները

ԳՅՈՒՄՐԻ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն, ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով քաղաքապետարանի կողմից  իր աշխատակիցների պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների գանձմանը, նշեց, որ գործընթացը կիրականացվի օրենքի պահանջին  համաձայն՝ մինչև նախանշված ժամկետը: Մինչ այս մի քանի անգամ եղել են տարբեր հրապարկումներ, որտեղ նշվում էր, որ քաղաքապետարանը՝ հանձինս  քաղաքապետի և քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանի, չեն իրականացնելու աշխատակիցների պարտադր կուտակային գանձումները:

«Մենք  անելու ենք այն, ինչն օրենքի սահմաններում է: Այլ բան է` թե ինչ է ասել Ջիլավյանը կամ Բալասանյանը՝ դա երկրորդ խոսակցություն  է: Մենք աշխատում ենք օրենքով և հստակ կգործենք այնպես, ինչպես  ամրագրված է օրենքով, և հետպահումները կկատարվեն: Եթե լինի նոր փոփոխություն,  կենթարկվենք այդ օրենքին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց  քաղաքապետն՝ ավելացնելով, որ այդ  հրապարակումներում պարզապես  հնչել է իր կարծիքը: «Ես այսօր կարծիք չեմ կարող հայտնել օրենքի դեմ: Օրենքը ընդունված է, և բոլորս պետք է  ենթարկվենք»,-ավելացրեց Սամվել Բալասանյանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]