Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Անթիլիասի մայրավանքում Քրիստոսի թաղման կարգը կատարվեց հոծ բազմության ներկայությամբ

Անթիլիասի մայրավանքում Քրիստոսի թաղման կարգը կատարվեց հոծ բազմության 
ներկայությամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավատացյալների հոծ բազմություն էր եկել Անթիլիասի մայրավանք` մասնակցելու Քրիստոսի խաչման և թաղման արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կիլիկիայի կաթողիկոսարանի հաղորդակցման և տեղեկատվության բաժնից, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն իր հայրապետական պատգամն է ուղղել ժողովրդին` ասելով. «Խաչը քրիստոնեության համար ցավի ու տառապանքի, չարչարանքի ու մահվան գործիք չէ, այլ սիրո ու փրկության, հաղթանակի և կյանքի:

Քրիստոսը, խաչ բարձրանալով, հաղթեց աշխարհին, նվաճեց մահը և մարդու առջև բացեց փրկության ճանապարհը»:

Վեհափառը, ակնարկելով հայ ժողովրդի կյանքի մեջ խաչի ներկայությունը, նշեց. «Մենք խաչապաշտ ժողովուրդ ենք: Սովորական իմաստով պետք չէ ըմբռնել այս հաստատումը: Խաչը միայն մեր կրծքերին չենք կրել, միայն մեր տները չենք զարդարել խաչով. խաչը մեր կյանքում դարձրել ենք կենդանի ներկայություն: Խաչը մեզ համար դարձել է շարականի բառերով վահան ամրության` ընդդեմ թշնամու: Խաչը մեր ժողովրդի համար դարձել է հայ ապավեն փրկության կյանքի չարիքների դիմաց: Մեր կյանքը շաղախել ենք խաչի խորհրդով և զորությամբ»:

Այնուհետև Վեհափառ Հայրապետը կոչ է ուղղել հայ ժողովրդի զավակներին «հավատքի խոր գիտակցությամբ մոտենալ խաչին: Հավատալ խաչի զորությանը, որովհետև խաչից ճառագայթող սիրով մենք կարող ենք հաղթահարել կյանքի ամեն տեսակ չարիք: Խաչով զինված մենք կարող ենք քայլել փրկության ճանապարհով` դեպի Քրիստոսի խոստացած հավիտենական կյանքը»:

Մինչև ուշ գիշեր բազմաթիվ հավատացյալներ Անթիլիասի մայրավանք են եկել` խոնարհվելու Քրիստոսի գերեզմանի առջև և իրենց քրիստոնական կյանքը թրծելու Քրիստոսի խաչի զորությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]