Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հուշարձանների պահպանության միջազգային օրը մաքրվել են երևանյան արձանները

Հուշարձանների պահպանության միջազգային օրը  մաքրվել են երևանյան արձանները

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուշարձանների պաշտպանության միջազգային օրվա` ապրիլի 18-ի առթիվ պատմամշակութային հարուստ ժառանգություն ունեցող Երևանում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կարևորելով հուշարձանների պահպանության հարցում դրանց մշտական մաքրության ապահովումը՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կազմակերպվել են արձանների լվացման և մաքրման աշխատանքներ: Ըստ անհրաժեշտության, աշխատանքներին ներգրավվել է համապատասխան տեխնիկա:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1983 թվականից ի վեր համաշխարհային օրացույցում ապրիլի 18-ն առանձնացվել է որպես Հուշարձանների պաշտպանության միջազգային օր:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]