1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լիբիայում առևանգվել է Թունիսի դեսպանատան աշխատակիցը

Լիբիայում առևանգվել է Թունիսի դեսպանատան աշխատակիցը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում անհայտ զինյալներն առևանգել են Թունիսի դեսպանատան խորհրդական Արուսի Կանտասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  արաբական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել Տրիպոլիի Կադսիա հրապարակում: Ավելի վաղ, մարտի 21-ին անհայտ զինյալներն առևանգել էին նաև Թունիսի դեսպանատան մեկ այլ աշխատակցի, ում մասին մինչև այժմ տեղեկություններ չեն հաղորդվում:

Զինյալները Թունիսի իշխանություններից պահանջել են ազատ արձակել Թունիսի բանտերում գտնվող իսլամիստների խմբավորումը` պայմանով, որ դրա փոխարեն նրանք ազատ կարձակեն դեսպանատան աշխատակցին: Այս մասին հայտարարել է Թունիսի արտաքին գործերի նախարար Մոնջի Համդին: Նրա խոսքով` դեռ հայտնի չէ, թե ովքեր են առևանգողները:

Նմանատիպ դեպք գրանցվել էր նաև ապրիլի 15-ին, երբ անհայտ զինյալներն առևանգել էին Հորդանանի դեսպանին, ում ազատ արձակման դիմաց պահանջել էին ազատ արձակել Հորդանանում գտնվող լիբիացի իսլամիստ Մուհամմադ Սայիդ ադ Դուրսիին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]