1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կամերային նվագախումբը և երգչախումբը համերգով կհարգեն Ցեղասպանության զոհերի հիշատակը

Կամերային նվագախումբը և երգչախումբը համերգով կհարգեն 
Ցեղասպանության 
զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը համերգ կնվիրեն Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի պետական կամերային երգչախմբից, երկու ստեղծագործական կոլեկտիվներն ապրիլի 22-ին, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացնեն «Այտընեան-Բէօմ»` Վիեննայի Մխիթարյան միաբանության վանքի պատարագի համերգային կատարումը: 

Միջոցառման մուտքը հրավիրատոմսերով է:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում` Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]