Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայ երիտասարդը մեջքն ուղղած պայքարում է Հայոց ցեղասպանության արդարացի լուծման համար. պատմաբան

 Հայ երիտասարդը մեջքն ուղղած պայքարում է Հայոց ցեղասպանության արդարացի 
լուծման համար. պատմաբան

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մեր հիմնական խնդիրը ոչ թե թուրքական մերժողականության դեմ պայքարն է, որը թակարդ է թուրքերի կողմից, այլ պետք է մշտապես պայքարել պահանջատեր լինելով, հանուն մեր հայրենիքի վերադարձման: 20-րդ դարում մենք ոչ միայն բնաջնջվել ենք ֆիզիկապես, այլև հայրենազրկվել ենք, ինչը թուրքերի գլխավոր խնդիրն էր` իրենց պանթուրքական գաղափարները կյանքի կոչելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Հայ երիտասարդության անելիքները՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ» խորագրով համաժողովի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

«1965-ից հետո, երբ միջազգային մակարդակով հայության կողմից բարձրաձայնվեց Հայոց ցեղասպանության խնդիրը, մենք, ցավոք սրտի, ներքաշվեցինք սխալ խաղի մեջ, որը ծուղակ էր թուրքերի կողմից: Հայոց ցեղասպանության պահանջատիրության դիմաց պայքարող հայը դարձավ մերժողական թուրքի դեմ պայքարող վերջին 50 տարում: Փոխանակ խոսենք հայրենատիրության, պահանջատիրության, Հայ դատի լուծման, տարածքների վերադարձի խնդիրների մասին, սկսել ենք խոսել, հիմնականում, թուրքերի մերժողական քաղաքականության դեմ: Հիմա շատ կարևոր է, որ մենք հայեցակարգային առումով պահանջատիրության հարցն ենք բարձրացնում: Այս իմաստով հայ երիտասարդության առջև բազմաթիվ խնդիրներ են ծառանում, բայց պետք է նշել, որ երիտասարդությունը շատ խանդավառ է, որ նախորդ սերունդների նման զրկվածի հոգեբանությամբ չի լցված, այլ մեջքն ուղղած պայքարում է արդարության համար»,- ասաց Աշոտ Մելքոնյանը:

Միջոցառման համակազմակերպիչ Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի նախագահ Մարիամ Մարտիրոսյանը ներկայացրեց Հայաստանում և սփյուռքում ասոցիացիայի իրականացրած ծրագրերը` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ճանապարհին: «Մեր կազմակերպության նպատակն է հայ երիտասարդությանը համախմբել համազգային շահերի շուրջ և նպաստել մեր նպատակների ու խնդիրների գործում երիտասարդական կառույցների ներգրավմանը: Որպես համազգային շահ մեր կողմից դիտարկվում է միջազգային հանրության և Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպաանության ճանաչումն ու դատապարտումը: Մեր իրականացրած ծրագրերում մենք շետադրում ենք այն մոտեցումը, որ Հայոց ցեղասպությունը միմիայն հայերի ցավը չէ, այն համամարդկային ողբերգություն է, ուստի, Հայոց ցեղասպանության դատապարտումը բոլորի գործն է»,- նշեց Մարիամ Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` շատ կարևոր է, որ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված միջոցառումներում զգացունքային մոտեցումներից անցում կատարվի կառուցողական հարթություն, և ամբողջ գործընթացը ծառայեցվի Հայաստանի պետականության զարգացմանը:

«Մենք 2010 թվականից սկսել ենք Անմեղ նահատակի հիշատակի շարժումը, որը ենթադրում է, որ մինչ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը Հայաստանի ողջ տարածքում տնկվի 1.5 միլիոն ծառ: Այս ակցիային արձագանքել են տասնյակ կազմակերպություներ, Հայ Առաքելական եկեղեցին, դպրոցներ ու նախադպրոցական հաստատություններ, որի արդյուքնում էլ հիմնվել են վերածննդի պուրակներ»,- տեղեկացրեց Մարիամ Մարտիրոսյանը:

Նա երիտասարդներին կոչ արեց համախմբվել ու առավել շոշափելի արդյունքների հասնելու համար գործողությունների միասնական ծրագիր մշակել:

Միջոցառման ընթացքում ներկաները դիտեցին կարճամետրաժ ֆիլմեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]