Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գյումրիում այսուհետ կգործի «Գյումրի Վիքիակումբ»

Գյումրիում այսուհետ  կգործի «Գյումրի Վիքիակումբ»

ԳՅՈՒՄՐԻ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գյումրիում այսուհետև  կգործի «Գյումրի Վիքիակումբ»-ը, որի պաշտոնական բացումն ազդարարվեց ապրիլի 18-ին, «ԿԱԶԱ»  շվեյցարական հիմնադրամի Գյումրու դահլիճում:

Միջոցառման ընթացքում փորձագետները ներկայացրեցին վիքինախագծերի կարևորությունն ու ձեռքբերումները, ինչպես նաև տեղական և միջազգային ծրագրերը՝ կոնֆերանսներ, համագործակցության նախագծեր, «Մեկ հայ, մեկ հոդված»,»Վիքին սիրում է գիտությունը», «Հայ   ժամանակակից գրականությանն ընդառաջ», Մատենադարանի և հանրագիտարանների խմբագրությունների հետ համագործակցություն, «Վիքին դպրոցներում և համալսարաններում»,»Վիքին սիրում է հուշարձանները»,»Վիքին սիրում է երկիրը», և այլն: Հանդիպման ընթացքում «Վիքիմեդիա Հայաստան»-ի ներկայացուցիչներն անդրադարձան նաև «Վիքիմեդիա» հիմնադրամի զարգացմանն ու դրա հեռանկարներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  «Գյումրի Վիքիակումբ» ծրագրի ղեկավար Կարեն Տերտերյանը, «Վիքիմեդիա Հայաստան»-ի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու «Գյուրու ինֆոտուն» ռեսուրս կենտրոնի աջակցությամբ մարտի 8-ից ապրիլի 13-ը Գյումրիում  անցկացվել է «Վիքիակումբ Գյումրի» ծրագիր, որի նպատակը հանրապետության երկրորդ քաղաքում վիքիհամայնքի ու համագործակցության միջավայրի ձևավորումն էր:  Ծրագրի շրջանակում անցկացվել են համացանցի, առցանց-կամավորության, վիքինախագծերի նպատակի, փիլիսոփայության, տեխնիկական կառուցվածքի, գործիքակազմի, համալրումներ ու խմբագրումներ կատարելու  ձևերի, համացանցում որոնման  հիմունքների, առցանց էթիկայի վերաբերյալ  տեսագործնական դասընթացներ: Տասշաբաթյա դասընթացի մասնակիցներին հնարավորություն  է  տրվել ինքնուրույն գործունեություն ծավալել և օգնել այլ խմբագրերի: «Այս ընթացքում մոտ 15 երիտասարդ ու ավագ դպրոցներիի աշակերտներ ակտիվորեն մասնակցել են դասընթացներին: Իսկ նպատակը մեկն է ՝ Գյումրիում ունենալ ակտիվ վիքիհամայնք, որի անդամները ակտիվորեն կմասնակցեն վիքինախագծերին, ինչպես նաև իրենք էլ կկարողանան նոր մասնակիցներ ներգրավվել ծրագրում: Այսօրվանից արդեն հայտարարում ենք ակումբի ինքնուրույն գործունեության մասին. ակումբի անդամները կփորձեն այսուհետ ինքուրույն ծրագրեր իրականացնել, մենք  էլ՝ երևանյան մասնագետների հետ, կփորձենք նրանց աջակցել»,- նշեց Կարեն Տերտերյանը՝ ավելացնելով, որ ցանկացած քաղաքացի, ով չունի համապատասխան գիտելիքներ, բայց ունի «Վիքի»-ի մասը կազմելու ցանկություն, ակումբի անդամների օգնությամբ կհամալրի ակումբի շարքերը: «Ակումբի կորիզն այս պահին կա, բայց վստահ եմ, որ այն հետագայում կհամալրվի»,- նշեց Կարեն Տերտերյանը:

 Ընդհանուր առմամբ, «Վիքիմեդիա Հայաստան»  գիտակրթական հասարակական կազմակերպությունը նպատակ ունի ոչ միայն Երևանում, այլ նաև հանրապետության մյուս  տարածքներում նմանատիպ վիքիակումբներ հիմնելու՝ վիքիմշակույթը տարածելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց  կազմակերպություն նախագահ Սուսաննա  Մկրտչյանը: «Մեր նպատակը վիքիգործիքների տարածումն է Հայաստանում, ինչն էլ իր հերթին կնպաստի համացանցում  հայերեն բովանդակության զարգացմանը»,-ավելացրեց Սուսաննա  Մկրտչյանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]