1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Թվիթեր»-ի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը բաց դասախոսությամբ է հանդես գալիս «Թումո»-ում. ՈՒՂԻՂ

«Թվիթեր»-ի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը բաց դասախոսությամբ է հանդես 
գալիս «Թումո»-ում. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թվիթեր» միկրոբլոգի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը հյուրընկալվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, որտեղ ներկայացնում է իր «Այն, ինչ կարևոր է» դասախոսությունը: Բաց դասախոսությունը ծրագրային մշակման կառավարման թեմայով է,  որի ընթացքում կներկայացնի «Թվիթեր»-ում իր աշխատանքային փորձառությունը:  

Րաֆֆի Գրիգորյանը Հայաստանում է «Թումո»-ում համալսարանի ուսանողների և ՏՏ ոլորտի մասնագետների համար ծրագրավորման առաջավոր դասընթաց վարելու նպատակով: Րաֆֆի Գրիգորյանն առաջին անգամ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն է այցելել 2012 թվականին:

Որպես «Թվիթեր»-ի` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջնորդ՝ Գրիգորյանը ղեկավարել է ընկերության ծառայությունների ինտեգրումը Apple-ի iOS մոբայլ համակարգին եւ օգնել ստեղծելու գեոլոկացիոն ծրագիրը: Այսօր նա ընկերությունում ղեկավարում է ավելի քան հինգ տարբեր խմբեր եւ պատասխանատու է սոցիալական ցանցի ծրագրային ենթակառույցների համար: Նախքան  «Թվիթեր»-ին միանալը Գրիգորյանը համահիմնադրել է WattzOn.com-ը՝ ստարտափ ընկերությունը, որը Business Week ամսագիրն  անվանել էր 2008թ. լավագույն գաղափար: Նա դասավանդել է Նյու Յորքի համալսարանի Ինտերակտիվ հեռահաղորդակցության բաժնում, ինչպես նաև O'Reilly Media-ի հրատարակած "TiVo Hacks" գրքի հեղինակն է և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի «Մեդիա լաբ»-ի նախկին անդամը:

Գրիգորյանն ապրիլի 17-ին հյուրընկալվել էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]