Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ադրբեջանուհիները Սիրիայում մասնակցում են սեքս-ջիհադի

Ադրբեջանուհիները Սիրիայում մասնակցում են
                           սեքս-ջիհադի

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանուհիներին հավաքագրում են Սիրիայում սեքս-ջիհադում (ջիհադ` պատերազմ հանուն Ալլահի եւ զոհաբերություն` հանուն հավատի) մասնակցության համար: Նման սենսացիոն հայտարարությամբ, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդես է եկել Vesti.az լրատվական կայքը` հայտնելով, որ այդ տեղեկությունը տարածել են Սիրիայում Բաշար ալ Ասադի զորքերի դեմ կռվող խմբավորումների ղեկավարները:

«Սիրիայում 250 մոջահեդների հետ մերձեցած կինը համարվում է ջիհադ կատարած, եւ այդ պատճառով նա կընկնի դրախտ», -մեջբերում է կայքը մոջահեդ ղեկավարների ֆեթվան` հրամանագիրը:

Այդ տարօրինակ` «ջիհադ ալ նիքահ» (ջիհադ` ամուսնությամբ) ֆեթվան երկու շաբաթ առաջ իրար մեջ տարածել են Ադրբեջանում, մասնավորապես, Սումգայիթում խարիջիդների կրոնական աղանդի ներկայացուցիչները: Ֆեթվայով մահմեդական կանանց թույլատրվում է անգամ մեկ ժամից պակաս ժամանակով «ամուսնություն»: Այստեղ արմատական իսլամիստները կրոնական քողարկման տակ հավաքագրում են կանանց: Սումգայիթի ոստիկանական վարչությունից կայքին հայտնել են, որ դրա նպատակը մեկն է` տղամարդ-մոջահեդների սեռական պահանջմունքների բավարարումը:

Ոստիկանները պնդում են, որ խարիջիդների աղանդի մեջ ներգրավված կանայք գրագետ չեն: «Նրանց հեշտ է խաբել եւ համոզել, որ ճիշտ ճանապարհ են ընտրում, եթե մեկնեն ջիհադի: Մենք նրանցից մի քանիսի հետ զրուցել ենք, եւ նրանք իսկապես հավատում են, որ իրենք դրախտ կգնան, եթե հետեւեն ֆեթվային», -ասել են ոստիկանները` նշելով, որ ներկայումս իրենք հաշվառել են խարիջիդների աղանդի 210 անդամների:

Միջազգային մամուլում եւ համացանցում բազմիցս են տեղեկություններ տարածվել Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող մոջահեդների սեռական պահանջները բավարարելու համար ջիհադի անվան տակ «ամուսանցած» մահմեդական կանանց խոստովանությունները:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար ալ Ասադի դեմ կռվում են Ադրբեջանի մեծ թվով քաղաքացիներ, իսկ Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 200-ից ավելի ադրբեջանցիներ:

2013 թ-ի մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ  կատարել Սիրիայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]