1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հիլարի Քլինթոնի նոր գիրքը վերնագրվելու Է «Դժվարին որոշումներ»

Հիլարի Քլինթոնի նոր գիրքը վերնագրվելու Է «Դժվարին որոշումներ»

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նոր գրքին տրվելու Է «Դժվարին որոշումներ» անվանումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 18-ին հաղորդել Է «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությունը՝ հղում անելով Քլինթոնի հրատարակչին:

Գրքում քաղաքական գործիչը պատմելու Է որպես պետքարտուղար ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ իր աշխատանքի մասին:

Simon & Shuster հրատարակչության տվյալներով՝ ընթերցողը կկարողանա իմանալ «այն ճգնաժամի, որոշումների ու մարտահրավերների» մասին, որոնց բախվել Է Քլինթոնը, ինչպես նաեւ այն մասին, թե «ինչպես այդ փորձը ազդեց ապագայի նրա տեսլականի վրա»:

Ինչպես նշել Է գործակալությունը, «Դժվարին որոշումներ» անվանումը կարող Է կապված լինել նաեւ 2016 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու կապակցությամբ Քլինթոնի որոշման հետ: Ըստ հարցման տվյալների, որն ապրիլի 13-15-ն անցկացրել Է ամերիկյան Fox News հեռուստաալիքը, ԱՄՆ-ի ընտրողների մեծամասնությունը (հարցվածների 69 տոկոսը) կնախընտրեր Հիլարի Քլինթոնին տեսնել Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների ցուցակում:

66-ամյա Քլինթոնի գիրքը լույս կտեսնի հունիսի 10-ին: ԱՄՆ-ի նախկին առաջին տիկնոջ նախորդ գիրքը՝ «Կենդանի պատմությունը», որը հրատարակվել Է 2003 թվականին, բեսթսելլեր Է դարձել, հաղորդել Է  ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]