Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀԱԵ Հս. Ամերիկայի Արևմտյան թեմը 56 հազար դոլար է փոխանցել սիրիահայերի համար

ՀԱԵ Հս. Ամերիկայի Արևմտյան թեմը 56 հազար դոլար է փոխանցել սիրիահայերի 
համար

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի հավատացյալների միջոցներով գոյացած 56 հազար դոլարի չափով գումարը արդեն փոխանցվել է սիրիահայության աջակցության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջը, բացի այդ, վերջերս նաև 10 հազար դոլարի չափով գումար է փոխանցվել է քեսաբահայերի համար:

«Եղբայրական նույն ոգով պետք է շարունակենք մեր նյութական աջակցությունը սիրիահայերին և քեսաբահայերին, բացի Սիրիահայ օգնության հիմնադրամում (SARF) մեր հավաքական մասնակցությունից,- նշվել է Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի հաղորդագրության մեջ:

Սիրիայում արդեն 3 տարուց ավելի շարունակվող պատերազմական վիճակի պատճառով բնակչությունը, այդ թվում` սիրիահայ համայնքը, հայտնվել է ծայրահեղ ծանր իրադրության մեջ: Սիրիական հակամարտության սկզբից մինչ օրս հայկական տարբեր բարեգործական կազմակերպություններ, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում գտնվող մեր հայրենկիցները և բարեգործական կազմակերպությունները մարդասիրական կամ ֆինանսական աջակցություն են ցուցաբերել սիրիահայերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]