Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վահրամ Ավանեսյանը` նոր կառավարության կազմում ընդգրկվելու մասին

Վահրամ Ավանեսյանը` նոր կառավարության կազմում ընդգրկվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտանակատար Վահրամ Ավանեսյանը պատրաստ է շարունակել աշխատանքը` նոր կառավարությունում ընդգրկվելու պարագայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ապրիլի 18-ին կայացած ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան նշեց նա: «Ես ինքս էլ չգիտեմ այդ հարցի պատասխանը` կշարունակեմ լինել նախարար, թե ոչ: Բայց այսօր ես այլ բան գիտեմ, որ մենք` ժամանակավոր պաշտոնակատաներս, պետք է շարունակենք մեր աշխատանքը: Ինչպես դուք տեսնում եք, բազմաթիվ այլ խնդիրներ կան, որոնք թույլ չեն տալիս կենտրոնանալ այդ հարցի շուրջ: Որպես անձ, իհարկե, կարևոր է իմանալ` շարունակելու ես գործել, թե ոչ: ՀՀ Սահմանդրությամբ` մենք պարտավոր ենք շարունակել մեր աշխատանքը մինչ նոր կառավարության նշանակումը, և ես պատրաստվում եմ շարունակել իմ աշխատանքը»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

«Եթե ես լինեմ նոր կառավարությունում, կշարունակեմ նույն ձևով աշխատել, չեմ լինի կառավարությունում, այդ դեպքում դուք դրա մասին կիմանաք նոր կառավարության նշանակումից հետո»,-եզրափակեց Վահրամ Ավանեսյանը:

Ապրիլի 3-ին Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, որին հետևեց կառավարության հրաժարականը:  Հանրապետության Նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 13-ին ստորագրել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին հրամանագիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]