1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆինլանդիայում ստեղծված սուրճի գավաթը թույլ Է տալիս մտնել Համացանց

Ֆինլանդիայում ստեղծված սուրճի գավաթը թույլ Է տալիս մտնել Համացանց

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիններն ստղծել են սուրճի գավաթ, որի միջոցով կարելի Է մտնել Համացանց: Մշակողներից մեկի՝ սուրճի Pauling ընկերության ներկայացուցչի խոսքով՝ նոր սարքում օգտագործված է եզակի տեխնոլոգիա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Գավաթը հանդերձված է դիսփլեյով եւ Bluetooth մոդուլով, որի միջոցով կարող Է միանալ սմարթֆոնին: Էկրանը միացվում է այն Էներգիայի հաշվին, որն ստացվում է տաքացումից, այսինքն՝ երբ գավաթը տաք ըմպելիք են լցնում:

Bluetooth-ի շնորհիվ գավաթի Էկրանին կարելի Է զետեղել ցանկացած պատկերներ՝ սեփական լուսանկարները, ընկերներից սցացված հաղորդագրությունները, զանազան մակագրություններ, նկարներ եւ պատկերապատումներ, որոնք ստացվել են Համացանցից: Բացի դրանից, սմարթֆոնին միացվելուց հետո դրա Էկրանին կարելի Է տեսնել սուրճի ջերմաստիճանը եւ գնահատել, թե այն շատ սառը կամ տաք չԷ արդյոք: 

Մշակողների կարծիքով՝ սուրճն ինքնին ըմպելիք Է, որը նպաստում Է շփմանը: Գյուտը կարող Է հետաքրքրական լինել իրենց իսկ ֆինների համար, որոնք աշխարհում առաջին տեղն են զբաղեցնում գործածվող սուրճի ծավալով՝ տարեկան ավելի քան 12 կիլոգրամ մեկ մարդու հաշվով (աշխարհում միջինը 5 կիլոգրամից փոքր-ինչ ավելի Է):

Գավաթը վաճառքի կհանվի 2015 թվականի սկզբին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]